Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

13 հաստատված դեպք, մեծ մասը Էջմիածնեցու` արարողության մասնակիցներ են․Փաշինյան․ ուղիղ (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց` կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 13ի։ Մեծ մասը հայտնի նշանդրեքի մասնակիցներ են։

100 հոգի մեկուսացվել է Էջմիածնից։

Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթեր մտավ կնոջ հետ։ Ուղիղ կեսին հայտարարեց, թե կասի` ինչու է խորհրդավոր ժպտում կինը։ Պարզվում է` նրանք ինքնամեկուսացվել են լուրից հետո, թե Բրազիլիայի նախագահի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։

Աննա Հակոբյանը մարտի 7ին հանդիպել էր նրա կնոջ հետ։

Փաշինյանները ջերմություն չունեն։ Բայց որոշել են ինքնամեկուսանալ Սեւանում մինչեւ թեստի արդյունքները։

Ի դեպ, այս ընթացքում արդեն հայտնի է դարձել, որ Բրազիլիայի նախագահը վարակված չէ։

Ֆբ-յան ուղիղ եթերում վարչապետը նաև անդրադարձավ Էջմիածնի դեպքին։ Նա ասաց, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Էջմիածնից մեկուսացված քաղաքացիների թիվը հասել է մոտավորապես 100-ի։

«Այժմ ամենաակտիվ և թեժ կետը շարունակում է մնալ Էջմիածինը։ Այս պահի դրությամբ՝ Էջմիածնից մեկուսացված քաղաքացիների թիվը, ըստ էության, հասել է մոտավորապես 100-ի, և մենք Էջմիածինը պետք է պահենք ուշադրության կենտրոնում»,- նշեց վարչապետը։

ՀՀ վարչապետը կարծիք հայտնեց, որ պետք է անցնեն ավելի խիստ միջոցառումների։ «Չնայած այսօր արդեն կոնտեքստային ասել ենք, բայց թատրոններ, կինոթատրոններ, համերգասրահներ այցելելուց պետք է խուսափենք, և կարծում եմ, որ վաղվանից առնվազն որոշ ժամանակով նման հիմնարկների գործունեությունը պետք է դադարի»,- ընդգծեց Փաշինյանը։