Բացել լրահոսը Փակել լրահոսը
89712873_2964167300309813_3407568391983071232_n
A A
Պաշտոնական

Բակո Սահակյանն ու Արփինե Հովհաննիսյանը հանդիպել են

Երեկ «Իրավական կրթություն և վերահսկողության» հասարակական կազմակերպության պատվիրակությունը` նախագահ Արփինե Հովհաննիսյանի գլխավորությամբ հյուրընկալվել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին:

Հանդիպման ժամանակ Նախագահին ներկայացվել են կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունները և նախագծերը, ինչպես նաև Արցախի 2020 թվականի համապետական ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու ծրագրերը:

Հանդիպումը հատկապես կարևորվում է Արցախի 2020 խորհրդարանական և նախագահական ընտրությունների նախաշեմին, երբ հասարակական կազմակերպությունների դիտորդական առաքելությունները ունենում են կարևոր ներդրում թափանցիկ, ազատ հավասար ընտրությունների իրականացման գործում:

Նախագահի հետ քննարկման ընթացքում երկուստեք ընդգծվել է խաղաղ, սադրանքներից զերծ ընտրական գործընթացների ապահովման առաջնայնության մասին`որպես Արցախի քաղաքացիների ազատ կամքի արտահայտման կարևորագույն երաշխիք եւ Արցախի կենսագործունեության անհրաժեշտություն։