Բացել լրահոսը Փակել լրահոսը
Զարեհ
A A
Քաղաքականություն

«Ուզում եմ հայտնվել Հայաստանում»․ իրանահայերի բողոքը (տեսանյութ)

Սփյուռքից դիմումներ, ահազանգեր, կորոնավիրուսով պայմանավորված, շատ քիչ քանակությամբ են լինում, ըստ Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանի՝ ձեռքի վրա կարելի է հաշվել։

Վերջինս նշեց, որ միայն Իտալիայից կիրակի օրը վերադարձող քաղաքացիների մասով է տեղյակ։

«Ուզում եմ հայտնվել Հայաստանում», - Իրանում բնակվող ազգությամբ հայ քաղաքացիների բողոքները փոխանցեց Սինանյանը՝ հավելելով, որ նրանց թիվը 3-4-ն է, ավելի ապահով են համարում Հայաստանը, և կառավարությունը փորձում է նրանց օգնելու ձևաչափ գտնել, որը սակայն դժվար է։

Սփյուռքի գործերով հանձնակատարը նշեց, որ կառավարությունն իր քաղաքացիների նկատմամբ ունի պարտավորություններ, որոնք անխզելի, անքննարկելի են, իսկ ոչ քաղաքացիների, մեր հայրենակիցների նկատմամբ կան «երևի բարոյական պարտավորվածություններ»։