Քաղաքացիների հյուպատոսական ընդունելությունը ժամանակավորապես իրականացնելու է միայն նախնական գրանցման դեպքում
Աջակցիր «Ա1+»-ինՀունաստանում ՀՀ դեսպանությունից տեղեկանում են․
«Հաշվի առնելով Հունաստանում կորոնավիրուսի (COVID-19) տարածման բարձր դինամիկան և քաղաքացիներին ռիսկային շփումներից պաշտպանելու անհրաժեշտությունը՝ ս.թ. մարտի 12-ից Հունաստանում ՀՀ դեսպանությունը քաղաքացիների հյուպատոսական ընդունելությունը ժամանակավորապես իրականացնելու է միայն նախնական գրանցման (ժամադրության) դեպքում։
Այդ իսկ պատճառով խնդրում ենք նախապես կապ հաստատել դեսպանության հետ՝ ուղարկելով Ձեզ անհրաժեշտ ծառայությունների մասին հարցումը էլ-փոստի հետևյալ հասցեին [email protected] և նշելով Ձեր բջջային համարը։ Ձեր նամակը կուսումնասիրվի դեսպանության կողմից և հետադարձ կապ կհաստատվի էլեկտրոնային նամակի կամ զանգի միջոցով։
Առավել հրատապ հարցերի դեպքում կարող եք օգտվել դեսպանությունում բացված թեժ գծից +30 2106831130 ներքին համարը 207:
Հիշեցնում ենք, որ ներկայացված փոփոխությունները միտված են քաղաքացիների առողջության պահպանությանը և կրելու են ժամանակավոր բնույթ։
Հարգանքով`
Հունաստանում ՀՀ դեսպանություն»։