Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց. 12-ը մարտի․ (տեսանյութ)

1999-ի մարտի 12-ին Երեւանում կայացած ցույցը տեսակի մեջ ինքնատիպ էր։ Դրա մասնակիցները երեխաներ էին՝ քուրդ երեխաներ, որոնք ակցիա էին անում՝ ի պաշտպանություն իրենց առաջնորդ Աբդուլա Օջալանի։

2002-ի այս օրը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հյուրընկալվել էր Երեւանի քաղաքապետարանում՝ քաղաքապետ Ռոբերտ Նազարյանից տարեկան հաշվետվություն պահանջելու։ Քոչարյանը իրականացած համարեց իր այն գնահատականը, որ քաղաքապետարանը նստած է փողի վրա։