Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-c7fQcSB0eQ
A A
Պաշտոնական

Կոչս հոգատարության մասին է․ Թեւան Պողոսյանի գրառումը

ՀՀ նախագահի խորհրդական, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Թևան Պողոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Կարծես նորից պետք է կրկնեմ մարտի 1-ին հնչեցրածս կոչը ու կարծես նորից պիտի սկսեմ վերջից։

Արդյո՞ք ամեն անգամ պետք է «դանակը ոսկորին հասնի», որ նոր գիտակցենք միասնականության ուժը մեր անվտանգության մարտահարվերներին դիմակայելու առումով:

Կոչս հոգատարության մասին է. եղե՛ք հոգատար, միասնական և իրար օժանդակող

Կոչ՝ դիմակայելու անտանգային մարտահրավերներին, որը ներառում է նաև առողջապահությունը: Ըստ ԱՀԿ-ի՝ պանդեմիկ տարածման հակում ունեցող (այսօրվանից պաշտոնապես պանդեմիա) կորոնավիրուսի դեմ պայքարում անհրաժեշտ է համախմբել ուժերն ու ռեսուրսները, համագործակցել, կիրառել ողջ գիտական ներուժը և պատրաստվել արձագանքելու հավանական վատագույն սցենարներին գիտականորեն և հոգատարությամբ:

Իրազեկում ենք պետական բոլոր մարմիններին, որոնք աշխատում են, որպեսզի ապահովեն հստակ վարքի կանոններ, պատշաճ կերպով տեղեկացված լինեն և կարողանան արդյունավետորեն իրազեկել մյուսներին»: