Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հավաքականը ջախջախեց մրցակիցներին

Սպորտ


Առաջին տեղը գրավելու համար մեր թիմը պետք է անպայման հաղթի Իրանին:

Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր մեկնարկեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունը:

Մրցումների առաջին օրը կայացան 1-ին եւ 2-րդ տուրի մրցամարտերը:

«Ա» խմբում վստահ ելույթներ ունեցան Հայաստանի եւ հարեւան Իրանի հավաքականները: Մեր ըմբիշները առաջին մրցամարտում ջախջախեցին Սկանդինավյան երկրների ընտրանում `7:0, իսկ երկրորդում նույն հաշվով պարտության մատնեցին Կուբայի թիմին: Իրանցիները նախ հաղթեցին «ազատության կղզու» ըմբիշներին` 5:2, իսկ երկրորդ տուրում առավելության հասան սկանդինավցիների նկատմամբ` 6:1: Այդպիսով, խմբի հաղթողը կորոշվի վաղը կայանալիք Հայաստան - Իրան մրցամարտում: Առաջին տեղը զբաղեցնելու համար մեզ անհրաժեշտ է միմիայն հաղթանակ:

 

«Բ» խմբում երկու տուրից հետո նույնքան հաղթանակ է տարել Թուրքիայի հավաքականը, որը նախ պարտության մատնեց Հունգարիայի թիմին` 6:1, ապա մրցաշարի ֆավորիտներից մեկին` Ռուսաստանի ընտրանուն` 5:2: Ռուսաստանցի ըմբիշները 1-ին տուրում 6:1 հաշվով պարտության մատնեցին վրացի ըմբիշներին, իսկ վերջինները իրենց հերթին հաղթեցին հունգարացիներին` 5:2: Այս խմբում վճռական նշանակություն ձեռք բերեց 3-րդ տուրի Թուրքիա - Վրաստան մրցամարտը:

 

Վաղը առավոտյան տեղի կունենան 3-րդ տուրի եւ 5-րդ տեղի համար հանդիպումները, իսկ երեկոյան կխաղարկվեն մրցանակային տեղերը: