Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

«ՊՎԾ-ն չէր կարող իմանալ՝ ապրանքները համապատասխանում են չափորոշիչներին, թե ոչ» (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացավ Պետական վերահսկողության ծառայության՝ լիազորությունները ժամանակավորապես կասեցված պետ Դավիթ Սանասարյանի և ՊՎԾ նախկին աշխատակիցներ Գևորգ Խաչատրյանի, Սամվել Ադյանի և նրա ընկեր Տարոն Ավետիսյանի գործով դատական նիստը՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ: Դատարանն անցել է ապացույցների ուսումնասիրության փուլ:

Դատավորը, կարդալով զեկույցը, նշեց, որ ՊՎԾ գնումների գործընթացների վերահսկողության ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ադյանը 2019 թվականի փետրվարլ 14-ին գրություն  է գրել ոստիկանությանը, ըստ որի՝ հայտնում է, որ ՊՎԾ կողմից իրականացվող ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Գրիգոր Լուսավորիչ ՓԲԸ-ի կողմից ընդունվել է տեխնիկական բնութագրին չհամապատասխանող ապրանք, և խնդրում են գործին տալ համապատասխան ընթացք:

Այս հարցով առարկեց նաև Դավիթ Սանասարյանը՝ նշելով, որ կողմնակալ մեկնաբանություն է դատախազի կողմից, որևէ տեղ գրված չէ, որ սպասել ենք ուսումնասիրության արդյունքներին, նոր դիմել իրավապահ մարմիններն։

Փաստաբան Արսեն Սարդարյանը նշեց, որ ուսումնասիրության արդյունքները պետք է զեկուղվեն ՊՎԾ -ը պետին։ Ինչ վերաբերում է հանցագործության հատկանիշ հայտնաբերելուն, ապա անձը իրավապահ  մարմիններին պետք է անմիջապես հայտնի, որպեսզի քննություն սկսվի, և այս պարագայում անհապաղ հաղորդում տալը ցույց է տալիս, որ ՊՎԾ-ն  այս հարցում բարեխղճություն է ցուցաբերել:

Դատախազը Գևորգ Սարգսյանը միջամտեց, ասելով, որ ըստ էության, ՊՎԾ աշխատակիցներ են նշանակվել արդեն իսկ պետական գնումների ընթացակարգերով մասնակից մարդիկ, որոնք հետագայում շարունակել են իրենց գործունեությունը։

«Ըստ էության հանրային ծառայողին արգելվում է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչը շարունակվել է ՊՎԾ-ում»։

Դավիթ Սանասարյանը միջամտեց․

 «Սամվել Ադյանին աշխատանքի ընդունելուց առաջ հարցրել եմ՝ բիզնեսով զբաղվում է թե ոչ, նա ասել է, որ ոչ: Հետագայում պարզել եմ, որ «Զորաշեն» ՍՊԸ-ն պատկանում է Սամվել Ադյանին իսկ «ՄԵԴ  Էքսպրեդ» ՍՊԸ-ն պատկանում է Գևորգ Խաչատրյանին։ Այլապես նրանց աշխատանքի չէի ընդունի»:

Փաստաբան Արսեն Սարդարյանը անդրադարձավ գործով մեղադրող դատախազի այն պնդմանը, որ տեխնիկական բնութագրերը փոխվել են մեկ ընկերությանը համապատասխանելու համար, նշելով, որ դատախազը միակողմանի է մեկնաբանում՝ դիալիզի սարքերի որակի հետ կապված։

Դավիթ  Սանասարյանը միջամտեց՝ նշելով, որ ՊՎԾ-ն չէր կարող իմանալ՝ այդ ապրանքները համապատասխանում են չափորոշիչներին, թե ոչ, իրենք այդ հնարավորությունները չունեն։

«Մինչև այսօր ՊՎԾ -ի կողմից ներկայացված, առաջարկված չափորոշիչները ընդունվել են, արդյունքները ընդունվել են որպես տիպային բնութագիր, և այլ ԲԿ-ներում ևս իրականացվում է այդ բնութագրով մրցույթը։ Եթե պետությանը վնաս էր, հարց է առաջանում՝ քրեական գործ հարուցելուց հետո ինչո՞ւ են շարունակում ՊՎԾ առաջարկներով իրականացնել գնումներ»,- ասաց նա։