Բացել լրահոսը Փակել լրահոսը
default_copy.thumb
A A
Պաշտոնական

«ՈՉ» քարոզչության կողմի պատասխանը Փաշինյանին

«ՈՉ» քարոզչության կողմ հայտարարություն է տարածել՝ պատասխանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հարցադրմանը

Չենք ուզում մտածել, որ մեր «հանցավոր» էության հրապարակային քննարկումը «Այո»-ի կողմից բովանդակային ասելիքի պակասի արդյունք է:

Հորդորում ենք «Այո»-ի քարոզչական առաջնորդներին թողնել մեզ հրապարակային բանավեճի տանելու անիմաստ ջանքերը և կենտրոնանալ «Այո»-ի քարոզի վրա:

Մենք քաղաքական հակառակորդ չենք։ Մենք մյուս բևեռ չենք։ Մենք քաղաքացիական նախաձեռնությամբ միավորված իրավաբաններ ենք, որոնք արձանագրում և արձանագրելու են քարոզարշավի բոլոր խախտումները և հրապարակելու են դրանք:

«Ո’Չ» քարոզչության կողմ»։