Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առանց մեդալների

Սպորտ

Իրանում ավարտվեց խճուղային հեծանվավազքի «Կերման տուր» միջազգային մրցումները, որին մասնակցեցին նաեւ Հայաստանի մարզիկները:

Մեր 5 հեծանվորդներից (Արման Խաչատրյան, Դավիթ Մկրտչյան, Գեւորգ Առաքելյան, Արամ Մելիքյան, Միհրան Ավետիսյան) ոչ մեկին չհաջողվեց մրցանակային տեղ գրավել նաեւ մնացած երեք մրցափուլերում:

Երրորդ եւ չորրորդ, առավել երկար փուլերում (155 կմ եւ 115 կմ), լավագույն արդյունքներ ցույց տվեց ուկրաինացի Ալեքսանդր Սուրուտկովիչը, սակայն հինգերորդում (65 կմ) նա անհաջող հանդես եկավ եւ դուրս մնաց մրցանակային եռյակից: Ընդհանուր հաշվարկով` 1-3-րդ տեղերը զբաղեցրին Իրանի հեծանվորդները: