Բացել լրահոսը Փակել լրահոսը
հանցագործ
A A
Հասարակություն

Դատարանը կալանավորել է 13-ամյա աղջնակին դաժան ծեծի ենթարկողին

Երեկ՝ մարտի 8-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչը միջնորդություն է ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գյումրիի նստավայր, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց երկամյսա կալանքի որոշում կայացնի Գյումրու Շիրակացի փողոցի բնակիչ, 28-ամյա Դավիթ Պողոսյանի նկատմամբ, այս մասին հայտնում է Shamshyan.com կայքը:

Հիշեցնենք, որ Մարտի 5-ին, ժամը 14․50-ի սահմաններում, շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյումրու Պռոշյան 14 հասցեից մարմնական վնասվածքներով «Մոր և մանկան ավստրիական» հիվանդանոց է տեղափոխվել 13-ամյա աղջնակ։

Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և Դավիթ Պողոսյանը, ով նախկինում նույնպես եղել է դատապարտված՝ կալանավորվել և տեղափոխել է քրեակատարողական հիմնարկ:

Նյութի մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: