Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արա Պապյան
A A
Հասարակություն

Արա Պապյանը զրկվել է Վրաստան մուտքի իրավունքից

 «Մոդուս վիվենդի կենտրոն» ՀԿ ղեկավար Արա Պապյանը ֆբ-ի իր էջում գրել է․

Այսօր պարզվեց, որ մի տևական ժամանակ է, ինչ վրացական իշխանություններն ինձ զրկել են Վրաստան մուտքի իրավունքից:

Իհարկե, որևէ հոդաբաշխ բացատրություն չկա և չի կարող լինել: Եթե բացառենք թուրքական և թորքական միաջամտությունը, ապա այս հանգամանքը կարելի է կապել իմ գրած երեք տարբեր գիտական հոդվածների հետ, որոնք այս կամ այն չափով առնչվում են Վրաստանի հետ:

Ես երբեք որևէ վիրավորկան կամ կեղծ խոսք չեմ ասել կամ գրել ոչ Վրաստանի և ոչ էլ վրաց ժողովրդի հասցեին: Այո տպագրել եմ և տպագրելու եմ փաստաթղթեր և փաստեր, որոնք կարող են ոմանց, այդ թվում նաև վրաց որոշ իշխանավորների, դուրը չգալ: Բայց դա իմ խնդիրը չէ: Եթե իրենք համաձայն չեն այդ փաստերի կամ փաստաթղթերում առկա տեղեկատվության հետ՝ կարող են հակադարձել նույնքան գիտականորեն: Բայց XXI դարում փորձել սահմանափակել գիտական միտքը և ազատ խոսքը՝ բնավ վայել չէ իրեն ժողովրդավար համարող երկրին:

Ուզում եմ ընդգծել՝ ես շարունակելու եմ իմ գիտական, քաղաքագիտական և հասարակական գործունեությունը և ազատորեն արտահայտվելու եմ:

P.S. Ձեր բարեկամներից թշնամիներ մի սարքեք:
Բաթումն էլ կարող եք պահել ձեզ՝ ես նախընտրում եմ հանգստանալ Կարիբյան ծովում:

Արա Պապյան