Բացել լրահոսը Փակել լրահոսը
Փաշինյան Նիկոլ
A A
Հասարակություն

Նիկոլ Փաշինյանը վաղվանից արձակուրդ է վերցնում․ վաղը նա կլինի Սյունիքի մարզոմ (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆբճի իր էջում հերթական գրառումն է արել․

 

Սիրելի հայրենակիցներ, վաղվանից արձակուրդ եմ վերցնում եւ ամբողջությամբ ներգրավվում ապրիլի 5-ի հանրաքվեի՝ «Այո»- քարոզարշավին:

Վաղ առավոտից կլինեմ Սյունիքի մարզում։

Բոլոր մեղրեցիներին սիրով հրավիրում եմ հանդիպման՝ ժամը 11.40-ին, Մեղրիի համայնքապետարանի դիմացի տարածքում։

Բոլոր քաջարանցիներին սիրով հրավիրում եմ հանդիպման՝ ժամը 13.20-ին, շատրվանների հրապարակում։

Բոլոր կապանցիներին սիրով հրավիրում եմ հանդիպման՝ ժամը 16.00-ին, մարզպետարանի դիմացի հրապարակում։

Վաղվա վերջին հանդիպումը կլինի Տեղ գյուղում՝ ժամը 18.00-ին, գյուղապետարանին հարակից տարածքում։ Բոլոր տեղացիներին հրավիրում եմ՝ սիրով։