Ջերարդը ծանոթացավ...
Աջակցիր «Ա1+»-ինԱնգլիական «Լիվերպուլի» երկրպագուներն անչափ ուրախացել են, որ իրենց սիրելի թիմի ավագ Ստիվեն Ջերարդին այսուհետ կարող են տեսնել նաեւ Տիկին Տյուսոյի մոմե արձանիկների թանգարանում: Այդ մասին տեղեկացնում են բրիտանական լրատվամիջոցները:
Բանն այն է, որ երեկ երեկոյան Լիվերպուլի «Էնֆիլդ» մարզադաշտում առաջին անգամ ցուցադրվեց Ստիվեն Ջերարդի մոմե արձանիկը, որն այսօրվանից իր տեղը կգտնի հայտնի թանգարանում:
Արձանիկի հեղինակը նշել է, որ այն պատրաստելու համար իրենից պահանջվել է 4 ամիս, որի ընթացքում օգտագործել է ֆուտբոլիստի 300 լուսանկարները: Ջերարդի արձահիկի ինքնարժեքը կազմել է 15 հազար ֆունտ ստեռլինգ: Ինքը, Ստիվեն Ջերարդը, ընդամենը 5 րոպե է ունեցել արձանիկով հիանալու եւ իր կրկնօրինակի հետ ծանոթանալու համար:
Հավելենք, որ մինչ այդ անգլիացի ֆուտբոլիստներից նման պատվի արժանացել էին «Մանչեսթր Յունայթեդի» նախկին եւ ներկայիս խաղացողներ Դեյվիդ Բեքհեմն ու Ուեյն Ռունին: