A
A
Լատվիայի մարզիչը բացահայտեց գաղտնիքը
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Ստարկովը հայտարարել է, որ մարտի 3-ին իր թիմը ընկերական խաղ կանցկացնի Հայաստանի ազգային թիմի հետ: Այս մասին տեղեկացնում է CISsoccer կայքէջը:
«Հանդիպումը կանցկացնենք Կիպրոսում: Խաղի արդյունքը մեր համար այնքանով կարեւոր կլինի, որքան դա լինում է ընկերական խաղերի ժամանակ: Հասկանալի է, որ դա մեր համար առաջին պլանում չի լինի»,-ասել է նա:
Ի դեպ, ոչ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, ոչ էլ Լատվիայի ՖՖ-ի պաշտոնական կայքէջերը դեռեւս նման տեղեկություն չեն հրապարակել:
Հիշեցնենք, որ երկու երկրների ազգային թիմերն անցած տարվա փետրվարին արդեն ընկերական խաղ անցկացրել են Կիպրոսում: Այն ավարտվել է ոչ-ոքի` 0:0: