Բացել լրահոսը Փակել լրահոսը
Снимок-30
A A
Հասարակություն

Երիտասարդ աղջիկը պատռել է բուկլետը, որը նրան Մետրոյում տվել է վարչապետը (տեսանյութ)

«Ես սա համարում եմ «Այո»-ի ամենամեծ քարոզչությունը, որովհետեւ այս երիտասարդ կնոջ անվտանգությանը ոչինչ չի սպառնում, նրան անզգույշ չեն քաշքշում մոտակա զուգարանում, նա շարունակելու է ապրել իր բնականոն կյանքով, ազատ արտահայտելու է իր տեսակետը, աշխատանքից չի ազատվելու, որովհետեւ ապրում է եւ ապրելու է Ազատ եւ Երջանիկ Հայաստանում։

Նա Հայաստանի Հանրապետության Հպարտ քաղաքացի է։ Եւ ես` որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, իմ պարտքն եմ համարում ապահովել նրա իրավունքների լիարժեք իրացումը։ Դուխով ժողովուրդ ջան, դուխով։)»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետը:

Տեղեկացնենք, որ այսօր Երևանի մետրոպոլիտենում քարոզչություն անելիս ուղևորներից երիտասարդ մի աղջիկ պատռեց իրեն մեկնած քարոզչական բուկլետն ու նետեց վարչապետ Փաշինյանի ուղղությամբ: