Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պարտվեցին

Սպորտ

Երեւանի «Փյունիկն» ու Աշտարակի «Միկան», որոնք այս օրերին ուսումնամարզական հավաք են անցկացնում Կիպրոսում, առաջին ստուգարքը հանձնեցին կղզում:

Հանրապետության չեմպիոնը 0:3 խոշոր հաշվով պարտություն կրեց Մինսկի «Դինամոյից», իսկ փոխչեմպիոնը համառ պայքարում զիջեց Կիպրոսի «Նիսու» թիմին` 1:2: Միակ պատասխան գոլը խփեց բրազիլացի պաշտպան Ալեքսը:

Հաջորդ ստուգողականները մեր թիմերը կանցկացնեն փետրվարի 15-ին: «Փյունիկին» կփորձարկի Սերբիայի թիմերից մեկը, իսկ «Միկային»` Կիեւի «Դինամո-2»-ը: