Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հաշվետվողականությունը պետք է լինի այնչափ, որ չվնասի ՀԿ-ների գործունեության ինքնուրույնությանը․ Հերիքնազ Տիգրանյան (տեսանյութ)

«Որևէ մեկը չի խուսափում թափանցիկությունից, հաշվետվողականությունից, բայց արձանագրենք, որ այդ հաշվետվողականությունը պետք է լինի այնչափ, որպեսզի չվնասի ՀԿ-ների գործունեության ինքնակառավարմանը և ինքնուրույնությանը»,- Ազգային ժողովում «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցի քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, իրավաբան Հերիքնազ Տիգրանյանը։

Իրավաբանը նշեց, որ ներկայումս գործող օրենքում առկա են մի շարք հակասություններ, օրինակ ժողովների նիստերի քանակ, երբ որ տարեկան է հաշվետվությունը, բայց ժողովները կարող են հրավիրվել 5 տարին 1 անգամ։ 

«Կամ ինչ վերաբերում է կամավորների հաշվեգրմանը կամ դրանց ներկայացմանը»,- ընդգծեց պատգամավորը՝ հավելելով, որ գրավոր առաջարկներ կներկայացնի օրինագծի վերաբերյալ։