A
A
Ադրբեջանական սահմանապահ ստորաբաժանումները Տավուշի ուղղությամբ կրակում են մեծ տրամաչափի գնդացիրներից․ խոսնակ
Աջակցիր «Ա1+»-ինՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է․
«Ադրբեջանական սահմանապահ զորքերի ստորաբաժանումները ՀՀ Տավուշի հատվածում այսօր կրկին դիմել են սադրիչ գործողությունների։
Արդեն մի քանի օր է նույն ուղղությամբ ադրբեջանական սահմանապահ ստորաբաժանումները կրակում են մեծ տրամաչափի գնդացիրներից։ ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումները, որպես կանոն դրսևորում են զսպվածություն, սակայն թիրախային կրակոցները անպատասխան չեն մնալու։ Այս սադրանքների և դրանց բոլոր հետևանքների ողջ պատասխանատվությունը մնալու է Ադրբեջանական կողմի վրա»։