Մրցակիցները հայտնի են
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի հունահռոմեկան ոճի ըմբշամարտի հավաքականը Երեւանում կայանալիք աշխարհի գավաթի համար պայքարում սկզբում կմրցի Իրանի, Կուբայի եւ Սկանդինավյան երկրների ըմբիշների հետ: Այդ մասին «Ա1+»-ին տեղեկացրեց խաղարկության մամուլի քարտուղար Էդուարդ Քալանթարյանը:
Այսօր Երեւան ժամանած ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարները նախեւառաջ անցկացրել են մրցաշարի վիճակահանությունը: Մասնակից 8 հավաքականները բաժանվել են երկու խմբի: «Ա» խմբում ընդգրկվել են Հայաստանի, Իրանի, Կուբայի եւ Սկանդինավյան երկրների հավաքականները, իսկ «Բ» խմբում` Թուրքիան, Հունգարիան, Ռուսաստանը եւ Վրաստանը: Վիճակահանության արդյունքներով կազմվեց նաեւ խաղացանկը:
13 փետրվարի
09:30` Իրան - Կուբա, Սկանդինավիա - Հայաստան, Թուրքիա - Հունգարիա, Ռուսաստան - Վրաստան
16:30` Իրան - Սկանդինավիա, Կուբա - Հայաստան, Թուրքիա - Ռուսաստան, Հունգարիա - Վրաստան
14 փետրվարի
10:00` Իրան -Հայաստան, Կուբա - Սկանդինավիա, Թուրքիա - Վրաստան, Հունգարիա - Ռուսաստան, հանդիպում 5-րդ տեղի համար
17:45` Հանդիպում 3-րդ տեղի համար: Եզրափակիչ:
Նշենք, որ աշխարհի գավաթի խաղարկության հիմնադրամը կազմում է 100 հազար ԱՄՆ դոլար: Կպարգեւատրվեն միայն 1-3-րդ տեղերը գրաված հավաքականները` համապատասխանաբար 50000, 30000 եւ 20000 դոլար: