Բացել լրահոսը Փակել լրահոսը
89177665_3137760306257520_5285355899412545536_n
A A
Պաշտոնական

Մանվել Գրիգորյանի եղբորորդու վերաբերյալ 26 տարի առաջ կայացված դատավճիռը բեկանվել է

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, մանրակրկիտ քննության արդյունքում բեկանեց 26 տարի առաջ կայացված դատավճիռ՝ բավարարելով Զինդատախազի բողոքը:

Հիշեցնենք`խոսքը Մանվել Գրիգորյանի եղբորորդու՝ Հրանտ Գրիգորյանի գործի մասին է:

Սկզբում նրան մեղադրել էին գործարար, 36-ամյա Մհեր Պողոսյանին դիտավորյալ սպանելու մեջ, նրան սպառնում էր մինչև իսկ մահապատիժ, իսկ հետո հանցանքը վերաորակվել էր, և 1994-ին նա դատապարտվել էր զենքի հետ վարվեցողության կանոնները խախտելու հոդվածով՝ 1 տարվա ազատազրկման, 3 ամիս անց լավ վարքի համար ազատվել:

Այդ մասին տեղեկացնում է փաստաբան Զարուհի Մեջլումյանը։փաստաբան Զարուհի Մեժլումյանը։