Բացել լրահոսը Փակել լրահոսը
import
A A
Պաշտոնական

Ի գիտություն ներմուծում իրականացնող տնտեսավարողների

Էկոնոմիկայի նախարարության խոսնակ Աննա Օհանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Համաձայն ՌԴ կառավարության մարտի 2-ի որոշման` բժշկական նշանակության մի շարք ապրանքների հանդեպ մինչև ս.թ. հունիսի 1-ը սահմանվել է արտահանման ժամանակավոր արգելք Ռուսաստանի Դաշնությունից երրորդ և ԵԱՏՄ անդամ երկրներ։

Այս որոշումը չի տարածվում Ռուսաստանի Դաշնության կողմից միջազգային մարդասիրական օգնության շրջանակներում տրամադրվող և ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար տեղափոխվող ապրանքների վրա»:

Нет описания фото.