A
A
Դահուկորդ Միքայել Միքայելյանը 11-րդ տեղն է զբաղեցրել աշխարհի Մ-23 առաջնությունում
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ուժեղագույն դահուկորդ Միքայել Միքայելյանը հաջող է հանդես եկել Գերմանիայում ընթացող դահուկավազքի մինչ 23 տարեկանների աշխարհի առաջնությունում։
Այսօր կայացած 30 կմ դահուկավազքում մեր մարզիկը 1։15։56 արդյունքով գրավել է 11-րդ տեղը։ Նա 3 րոպե 14 վայրկյանով հետ է մնացել մրցավազքի հաղթող, նորվեգացի Հարալդ Ամունդսենից։
Մինչ այդ մեր մարզիկը ուժերը փորձել էր 1,3 կմ արագավազքում, որտեղ զբաղեցրել էր 55-րդ տեղը։