Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Վազգենին կենդանության օրոք որևէ մեկը սպարապետ չէր կոչում՝ ինքը թույլ չէր տա. Արամ Սարգսյան (տեսանյութ)

«Այն Հայաստանը, որը կուզենար Վազգեն Սարգսյանը, այդ Հայաստանում պետք է լուծված լիներ Արցախի հարցը, որովհետև Վազգենը իր կյանքը և ամբողջ գործունեոթյունը նվիրեց Արցախի խնդրին»,- նշեց Արամ Սարգսյանը Եռաբլուրում ։

«Ինքը զինվոր էր 1998 թվականի վերջը և հետո դարձավ քաղաքական գործիչ։ Նրան իր կենդանության օրոք, որևէ մեկը Սպարապետ չէր կոչում ՝ չէր էլ կարող, որովհետև ինքը թույլ չէր տա։ Նա համեստ մարդ էր, երբեք իրեն պատերազմ անցած տղաներից որևէ մեկի հետ չէր համեմատում, որևէ մեկից իրեն չէր գերագնահատում, ավելին համարում էր որ նրանցից յուրաքանչյուրը, որը իր կյանքը տվեց կամ ողջ մնաց՝ վիրավորվեց ամենակարևորն էր այդ պատերազմում և յուրաքանչուրի բացակայությամբ չէր լինի այն հաղթանակը, որը և եղավ»։

Արամ Սարգսյանը նշում է, որ Վազգեն Սարգսյանը կարողացավ անհատականություններին միավորել, ձևավորել բանակ, որն էլ հաղթանակ բերեց և ինչպես ինքն է ասել․ «Այս պատերազմին տվեցի ինչ կարող էի ու ձեռք բերեցի հպարտություն»։

«Նա հայ պատմության և իրականության մեջ մեծ ներդրում ունեցող մարդ է և սերունդներն ու ժամանակը կգնահատեն իրեն, իսկ մենք բոլորս պետք է աշխատենք Եռաբլուրում եղած տղաների գործը» ։