Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Մենք քայլ առ քայլ մոտենում ենք այն Հայաստանին, որը երազում էր Վ․ Սարգսյանը․ Սասուն Միքայելյան (տեսանյութ)

Մենք ձգտում ենք ապրել այն Հայաստանում, որ ինչպես Վազգենն էր նշում՝ մեր ժողովուրդը կարողանա անառիկ պահի մեր սահմանները, ունենանք հզոր տնտեսություն և հզոր բանակ․ այսօր՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, Եռաբլուրում նշեց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։

«Մենք քայլ առ քայլ մոտենում ենք այն Հայաստանին, որը երազում էր Վազգեն Սարգսյանը և մեր ժողովուրդը»։

Անդրադառնալով Արցախի Հանրապետության պաշտպանության նորանշանակ նախարար Ջալալ Հարությունյանին նշեց․

«Նա շատ լուրջ զինվորական է։ Ամեն մարդ պետք է իր գործին ունակ լինի, որ կարողանա իր բնագավառը ղեկավարի»։

Անդրադառնալով Արցախի սահմանին Սասուն Միքայելյանը նշեց, որ այս պահին լարվածություն չկա, սակայն պետք է զգույշ լինել, հաշվի առնելով այն ինչ կատարվում է աշխարհում,

«Այսօր ԵԿՄ-ն պետք է ավելի համախմբվի, որ առաջին իսկ ոտնձգության դեպքում կարողանանք պահպանել մեր երկրի սահմանները։ Մեր օրակարգում եղել է քննարկում ԵԿՄ-ի գործելաոճի փոփոխության մասին, սակայն առայժմ չեմ ուզում փակագծեր բացել։ Երկրապահը պետք է լինի ռեզերվային լուրջ ուժ բանակի թիկունքում»։