ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստը. ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ մարտի 5-ին, Ազգային ժողովը շարունակում է հերթական քառօրյա նիստի աշխատանքները:
Մինչ գրանցվելը և քվեարկությունները Ազգային ժողովը հոտնկայս ծափահարություններով շնորհավորեց Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձը:
«Հարգելի գործընկերներ, մինչև գրանցվելը եկեք շնորհավորենք Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձը և մեր գործընկեր Հովհաննես Հովհաննիսյանի ծննդյան տարեդարձը»,- հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Այնուհետ «Իմ քայլ»-ի խնդրանքով նիստը 20 րոպե ընդմիջվեց։
Քվեարկության դրվեցին նախորդ օրը քննարկված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը,։
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դեմ քվեարկեց օրենքի նախագծին։ Էդմոն Մարուքյանը նշեց, որ իրենց դիտարկումներն արդեն արել են և կներկայացնեն առաջարկություններ։
Նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ։
Քվեարկության դրված հաջորդ նախագիծը Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
ԲՀԿ –ն հայտնեց, որ ձեռնպահ են քվեարկելու այս անգամ, ներկայցնելու են իրենց առաջրկները։ «Լուսավոր Հայաստան»-ն ասաց, որ կողմ են քվեարկելու , բայց սահմանված 25 մլնի վերաբերյալ ներկայացելու են առաջարկություն։
Նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմաբ։