Կխաղա աշխարհի չեմպիոնների հետ
Աջակցիր «Ա1+»-ինԵվրոպայի 2012 թ առաջնությունում ֆուտբոլի Հայաստանի հավաքականի մրցակիցներից չորսն արդեն կողմնորոշվել են ընկերական հանդիպումներ կազմակերպելու հարցում:
Ռուսաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի կողմից հաստատված ընկերական խաղերի օրերից առայժմ ստուգողական հանդիպում կանցկացնի միայն մարտի 3-ին: Այդ օրը ռուսներին կհյուրընկալի Հունգարիայի ազգային թիմը:
Իռլանդիայի հավաքականը մարտի 2-ին, Լոնդոնում, կհանդիպի աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիայի ընտրանու հետ: Օգոստոսի 11-ին իռլանդացինրը սեփական հարկի տակ կընդունեն արդեն աշխարհի կրկնակի չեմպիոն Արգենտինայի ազգային թիմին:
Սլովակիայի ընտրանին, որը առաջին հերթին պատրաստվում է գալիք աշխարհի առաջնությանը, վերջերս պայմանավորվածության եկավ Նորվեգիայի հավաքականի հետ` մարտի 3-ին ընկերական խաղ անցկացնելու վեարբերյալ:
Մեր հավաքականի մյուս մրցակիցը` Մակեդոնիան, արդեն նախատեսել է անցկացնել երկու ստուգողական: Գարնան առաջին ամսվա 3-ին մակեդոնացիները սեփական խաղադաշտում կմրցեն Չեռնոգորիայի ընտրանու հետ, իսկ օգոստոսի 11-ին կհանդիպեն Մալթայի թիմի հետ` նրա իսկ դաշտում:
Իսկ ահա մեր ընտրանին դեռեւս չի կողմնորոշվել, թե որ երկրի հավաքականի հետ կհանդիպի մարտի 3-ին: Ըստ որոշ աղբյուրների` ՀՖՖ-ն այդ առիթով բանակցություններ է վարում Ուկրաինայի, Իսլանդիայի եւ Լատվիայի ֆեդերացիաների հետ, սակայն ուկրաինացիներն վաղուց ընտրել են իրենց մրցակիցներին ու խաղերի օրերը, իսկ Իսլանդիան մարտին արդեն նախատեսել է երկու ընկերական հանդիպում: Մնում է Լատվիայի տարբերակը: Ինչպես տեղեկացրին ՀՖՖ մամուլի կենտրոնից, այդ հարցը վերջնական պարզ կդառնա առաջիկա երկուշաբթի:
Ուժերի ստուգման հարցում չի կողմնորոշվել նաեւ Անդորայի ՖՖ-ն, քանի որ ըմդամենը մեկ շաբաթ առաջ է այն նշանակել հավաքականի նոր գլխավոր մարզչին, որը դեռ չի հասցրել ֆեդերացիային ներկայացնել թիմի նախապատրաստական ծրագիրը: