Բացել լրահոսը Փակել լրահոսը
Կորոնավիրուս
A A
Պաշտոնական

Կորոնավիրուսի եւս 8 կասկածելի դեպքի թեստավորում է տեղի ունեցել․ բոլորը բացասական են․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է, որ կորոնավիրուսի հետ կապված՝  եւս 8 կասկածելի դեպքի թեստավորում է տեղի ունեցել, բոլորը բացասական են։

«Սիրելի հայրենակիցներ, երեկվա իմ ուղիղ եթերից հետո եւս 8 կասկածելի դեպքի թեստավորում է տեղի ունեցել՝ բոլորը բացասական պատասխանով, այսինքն՝ կորոնավիրուս չի ախտորոշվել:

Մեր միակ հաստատված ախտորոշմամբ պացիենտի վիճակը նույնն է. նույնիսկ ջերմություն չունի: «Գոլդեն փելիսի» ժողովուրդը նույնպես լավ են:

Եթե իրավիճակում փոփոխություն լինի՝ կտեղեկացնեմ: Եթե այս թեմայով բան չհաղորդեմ, ուրեմն ամեն ինչ այնպես է, ինչպես գիտեք: Դուխով:)»։