Ռիեկա կմեկնեն 18 հայ շախմատիստներ
Աջակցիր «Ա1+»-ինՇախմատի 2010 թ Եվրոպայի անհատական առաջնության կազմակերպիչները հրապարակեցին մասնակից շախմատիստների ցուցակները:
Կանանց մրցաշարին մասնակցելու հայտ են ներկայացրել 32 երկրների 151 շախմատիստուհիներ: Եվրոպայի չեմպիոնի կոչման համար Հայաստանից կպայքարեն գրոսմայստերներ Լիլիթ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետներ Լիլիթ Գալոյանը, Նելլի Աղինյանը եւ հանրապետության այս տարվա չեմպիոն Անահիտ Խառատյանը:
Տղամարդկանց առաջնությանը Հայաստանը կներկայացնեն 13 շախմատիստներ. Գաբրիել Սարգսյան, Վլադիմիր Հակոբյան, Արման Փաշիկյան, Տիգրան Լ. Պետրոսյան, Զավեն Անդրիասյան, Հրանտ Մելքումյան, Արտաշես Մինասյան, Ավետիք Գրիգորյան, Սամվել Տեր-Սահակյան, Դավիթ Գ. Պետրոսյան (բոլորն էլ գրոսմայստեր), Ռոբերտ Հովհաննիսյան, Վահե Բաղդասարյան, Վլադիմիր Պողոսյան:
Ընդհանուր առմամբ մրցաշարին կմասնակցեն 39 երկրների 368 շախմատիստ:
Հիշեցնենք, որ շախմատի 2010 թ Եվրոպայի տղամարդկանց 11-րդ եւ կանանց 8-րդ անհատական առաջնությունները կանցկացվեն մարտի 6-17-ը, խորվաթական Ռիեկա քաղաքում: