Բացել լրահոսը Փակել լրահոսը
30710080_1599979453430593_3284388747113660416_o
A A
Պաշտոնական

«Երևան-Թել Ավիվ-Երևան չվերթները մինչև մարտի 22-ը ներառյալ չեղարկվում են»

«Արմենիա ավիաընկերության ղեկավարությունը, պայմանավորված վերջին իրադարձություններով, ինչի հետևանքով տեղի է ունենում տոմսերի զգալի վերադարձ, ինչպես նաև հիմք ընդունելով Իսրայելի իշխանության տարածած հայտարարությունը, համաձայն որի հորդորում է իր քաղաքացիներին խուսափել ճանապարհորդություններից, որոշում է կայացրել չեղարկել մինչև մարտի 22-ը ներառյալ Երևան-Թել Ավիվ-Երևան չվերթները:

Ուղևորներիի տոմսերը կվերադարձվեն կամ կփոփոխվեն առանց հավելյալ տուգանքների»:

Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրում է «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գեւորգ Խաչատրյանը։