Հայաստանն ընդգծված ետնապահ է
Աջակցիր «Ա1+»-ինՀայտնի Castrol ընկերությունը, որը մասնագիտացած է ավտոմեքենաների եւ մոտոցիկլետների քսուկների արտադրության մեջ, վերջին մի քանի ամիսներին զբաղվում է նաեւ ֆուտբոլային կանխագուշակություններով:
Մասնավորապես` ընկերությունը ֆուտբոլային վերլուծաբանների կողմից ստեղծած Castrol Predictor սարքի օգնությամբ որոշել է, թե Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական մրցաշարին մասնակցող հավաքականներից որոնք կհաղթահարեն առաջին արգելքը եւ կմտնեն եզրափակիչ փուլ:
Ավաղ, սարքը լավ բաներ չի կանխագուշակել Հայաստանի հավաքականի համար: Ըստ դրա ընտրական 2-րդ խմբում ընդգրկված թիմերից Եվրո-2012-ի ուղեգիր նվաճելու լավ հնարավորություններ ունեն Ռուսաստանի ընտրանին` 85 տոկոս, Իռլանդիան ու Սլովակիան` 26-ական տոկոս: Իսկ ահա մեր ընտրանին Անդորայի հավաքականի հետ միասին համարվում է ընդգծված ետնապահ, քանի որ սարքի կողմից ընդհանրապես տոկոսի չի արժանացել (Castrol-ը մակեդոնացիներին անգամ 6 տոկոսով երազելու հնարավորություն է տվել):
Ընկերության ֆուտբոլային դեսպան, իսպանացի նախկին հարձակվող Էմիլիո Բուտրագենյոն այդ ասել է, որ ի շնորհիվ Castrol-ի պրոֆեսիոնալ վերլուծաբանների ֆուտբոլասերները վերջապես հնարավորություն են ստացել գնահատելու իրենց երկրների հավաքականների հնարավորություններն տարբեր մրցաշարերում կամ առանձին հանդիպումներում: