Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արման Թաթոյան
A A
Պաշտոնական

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգրկվել է Կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի կազմում

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Հայաստանում կորոնավիրուսի կանխարգելման հարցով խոսել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը նույնպես ընդգրկվել է Հայաստանում կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովում:

ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք առկա իրավիճակը և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից գործընթացին աջակցելու հարցերը։

Ամեակարևորը չպետք է խուճապի մատնվել։ Սա հիմա անչափ կարևոր է։ Պետք է հետևել միայն պաշտոնական տեղեկություններին, ինչպես նաև պահպանել վիրուսի կանխարգելման կանոններին:

Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում առավելագույն միջոցները կգործադրվեն»։