A
A
«Դասերը կընդհատվեն նաեւ մշակույթի եւ սպորտի մանկապատանեկան կենտրոններում»
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի քաղաքապետի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է․
«Հակահամաճարակային անվտանգության նկատառումներից ելնելով՝ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր հանրակրթական դպրոցներում գարնանային արձակուրդները տեղափոխվում են մարտի 2-7-ը։
Նույն ժամանակահատվածում, Երեւանի քաղաքապետի որոշմամբ, կընդհատվի նաեւ քաղաքի ենթակայության տակ գործող մանկապարտեզների աշխատանքը։
*Դասերը կընդհատվեն նաեւ արվեստի, երաժշտական դպրոցներում եւ մշակույթի եւ սպորտի մանկապատանեկան կենտրոններում»։