Բացել լրահոսը Փակել լրահոսը
RIAN_6171125.HR_.ru_
A A
Հասարակություն

Արսեն Թորոսյանը՝ դիմակների դեֆիցիտի մասին

Բժշկական դիմակների համաշխարհային դեֆիցիտ կա։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Դիմակներ չկան շատ երկրներում, կամ դրանք թանկացել են։ Կա երկու լուծում, այն երկրները, որոնք արտադրում են դիմակ, պետք է արտադրությունը մեծացնեն։ Մեր հիմնական երկու ուղղությունները դիմակների մատակարարման, փաստացի իրենք կարիք ունեն դիմակների՝ Չինաստանն ու Իրանը»,- ասաց նախարարը։

Առողջապահության նախարարը նշեց, որ Հայաստան ներկրվել է 165 հազար դիմակ և 50 հազար էլ կլինի մոտ ժամանկներս՝ բժշկական հաստատությունների կարիքներն ապահովելու համար։

«Մի տարբերակ ունենք, որ հնարավոր է՝ Հայաստանում արտադրություն հիմնվի, բայց մարդիկ, հասկանալով, որ բռնկումները շուտով վերանալու են, մտածում են, թե հետո կարողանալո՞ւ են այդ դիմակները վաճառել, թե ոչ։ Այդ մի քանի ուղղությամբ աշխատում ենք»,- ասաց նա։

Թե ինչո՞ւ Հայաստանում չի արտադրվում դիմակ, Արսեն Թորոսյանն ասաց, որ արտադրության ծավալներն այնքան մեծ են, որ մեր շուկան սպառելու համար փոքր է։

«Ես հիմա կոչ եմ անում մեր գործարարներին դրանով զբաղվել։ Մեր մյուս գործընկերների՝ Արտաքին գործերի և Էկոնոմիկայի նախարարությունների հետ կաշխատենք, որպեսզի հասկանանք՝ որտեղից կարող ենք հավելյալ հասանելիություն ապահովել սովորական մարդկանց համար»,- նշեց Արսեն Թորոսյանը։