A
A
Ուսումնական հաստատություններում մեկ շաբաթով դասերը դադարեցվում են (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ քիչ առաջ խորհրդակցություն են անցկացրել եւ արդյունքում որոշել, որ կորոնավիրուսի հետ կապված՝ ուսումնական հաստատություններում գարնանային արձակուրդ կհայտարարվի մարտի 2-ի 8-ը։
«Առայժմ կարծում ենք՝ մի շաբաթը բավարար է՝ լարվածությունը թոթափելու համար։ Մեր երեխաների առողջությունը մեզ համար կարեւորագույնն է»,- ասաց նա։
Կփակվեն դպրոցները, ինչպես նաեւ մանկապարտեզները, բուհերը, քոլեջները։
Մանրամասները՝ տեսանյութում