Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մերոնք «А»-ից մինչեւ «C»-ում

Սպորտ

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում մեկնարկեց «Աերոֆլոտ Օփեն»
շախմատային տոնահանդեսը: Մրցումների կազմակերպիչները լուրջ մրցակցություն ապահովելու համար մասնակիցներին բաժանեցին 4 խմբերի միջեւ` ելնելով նրանց վարկանիշից:

«А1» խմբում ընդգրկվել են 80 շախմատիստ: Հայաստանից ուժեղագույնների մրցաշարին մասնակցում են Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը, Զավեն Անդրիասյանը, Հրանտ Մելքումյանը: Առաջին տուրում հաջող հանդես եկավ Արման Փաշիկյանը, որը սպիտակներով հաղթեց իսպանացի Վասկեսին: Մեր մնացած շախմատիստները ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները:

Այսօր տեղի կունենա 2-րդ տուրը: Ահա մեր շախմատիստների զույգերը.
Ալեքսանդր Մոտիլեւ (Ռուսաստան) - Արման Փաշիկյան
Անդրեյ Վոլոկիտին (Ուկրաինա) - Զավեն Անդրիասյան
Գաբրիել Սարգսյան - Իլդար Խայրուլին (Ռուսաստան)
Ալեքսեյ Դրեեւ (Ռուսաստան) - Հրանտ Մելքումյան

«А2» խմբի մրցաշարում (66 մասնակից) հանդես են գալիս Դավիթ Պետրոսյանն ու Տիգրան Քոթանջյանը: Առաջին տուրում Դավիթը հաղթեց իր մրցակցին, իսկ Տիգրանը խաղաղ դաշն կնքեց:

Մենք ներկայացուցիչներ ունենք նաեւ մյուս երկու մրցաշարերում: Նրանք են Տիգրան Սիմոնյանը, Դավիթ Գրիգորյանը («B» խումբ), Հայկ Գալստյանը, Դավիթ Շահինյանը, Մարկ Բեսանջյանը, Հենրիխ Փաշայանը, Տիգրան Կ. Հարությունյանը, Աշոտ Ավետիսյանը եւ Լեւոն Քարամյանը («C» խումբ):

Նշենք, որ մրցաշարերն անցկացվում են շվեյցարական մրցակարգով, 9 տուրով: