«Մարտի 1-ը հայ ժողովրդի պատմության ամենասև էջերից մեկն է»
Աջակցիր «Ա1+»-ինՍոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության հայտարարությունը․
«2008թ-ի մարտի 1-ը հայ ժողովրդի պատմության ամենասև էջերից մեկն է։ Մարտի 1-ին և լույս 2-ի գիշերը խաղաղ ցույցեր իրականացնող ՀՀ քաղաքացիների նկատմամբ իրականացվեց աննախադեպ դավադրություն։ Սեփական ժողովրդի վրա գործադրվեց բիրտ ուժ, կիրառվեցին մահակներ ու էլեկտրական հարված հասցնող սարքեր, զենքեր և նռնակներ ։
Երևանի կենտրոնական փողոցներում տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվեց 10 մարդ: 12 տարի անց դեռ ոճրագործությունը չի բացահայտվել և չեն պատժվել սպանությունների կատարողներն ու կազմակերպիչները։ Անմեղ 10 զոհերի ընտանիքներում արդեն 12 տարի է գարնան առաջին օրը սգո օր է: Լիահույս ենք, որ իշխանության քայլերը՝ ուղղված Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների հանգամանքերի բացահայտմանը, այլևս սպասեցնել չեն տա և իրական մեղավորները կստանան իրենց արժանի պատիժը։ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության անունից մեր ցավակցությունն ենք հայտնում զոհերի հարազատներին»։
ՍԴՀԿ