Բացել լրահոսը Փակել լրահոսը
Voskepar-2
A A
Հասարակություն

Ոսկեպար գյուղը գնդակոծվել է

Լրատվամիջոցներում այսօր տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ այս գիշեր  ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար գյուղը։

Տեղեկությունը ճշտելու համար «Ա1+»-ը կապ հաստատեց Նոյեմբերյան համայնքի առաջատար մասնագետ Մեխակ Ստեփանյանի հետ։

Վերջինս հաստատեց տեղեկությունը ասաց՝ գյուղը գնդակոծվել է մոտավորապես մեկուկես ժամ, գնդակների տների են դիպել, բարեբախտաբար՝ տուժածներ չկան։

Մեխակ Ստեփանյանը նշում է, որ վերջին անգամ կրակոցներ եղել են 2016 թվականի ապրիլյան պատերազմի օրերին։