Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Մարտի 1-ի դեպքերից անցել է 12 տարի (տեսանյութ)

12 տարի առաջ Երեւանի կենտրոնում ողբերգական իրադարձություններ տեղի ունեցան, որի հետեւանքով զոհվեց 10 քաղաքացի:

2008թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները հավաքվել էին Ազատության հրապարակում եւ պահանջում էին ընտրությունների արդյունքների վերանայում: Նրանք 10 օր շարունակ շուրջօրյա հանրահավաքներ էին անցկացնում Ազատության հրապարակում:

12 տարի առաջ այս օրը, լուսադեմին,  նախագահական ընտրությունների արդյունքների դեմ  բողոքող քաղաքացիներին ուժով հանեցին Ազատության հրապարակից: Իսկ Մյասնիկյանի արձանին հարող տարածքում զոհվեց ՀՀ 10 քաղաքացի:

Իշխանությունները հայտարարեցին արտակարգ դրություն, դիմեցին ապօրինի քայլերի՝  փակելով Ա1+-ը եւ այլ կայքեր: Ինչպես էին աշխատում Ա1+- ում, ինչպես հաջողվեց իմի բերել ամբողջ կադրերը, հասկանալ, թե ինչ էր կատարվում իրականում՝ արխիվային տեսանյութ։