Արթուր Գրիգորյանը հրաժարվեց մրցամարտից
Աջակցիր «Ա1+»-ինՊրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն, թեթեւքաշային Արթուր Գրիգորյանը հրաժարվեց մենամարտել լեհ բռնցքամարտիկ Մատ Զեգանի հետ: Ուզբեկստանը ներկայացնող 42-ամյա բռնցքամարտիկը FightNews.com կայքէջին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ մարզվելուց հետո, այնուամենայնիվ, հասկացել է, որ իր ժամանակն արդեն անցել է. «Ես հաճույքով կմենամարտեի Մատի հետ, սակայն 4 շաբաթ մարզումներից հետո հասկացա, որ պարզապես չեմ կարող լավ մարզավիճակ հավաքել»:
Այդ մենամարտին, որը նախատեսված էր մարտի 6-ին, անհամբերությամբ էին սպասում Լեհաստանում, քանի որ Արթուր Գրիգորյանը 7 տարի առաջ, մրցավարների վիճահարույց որոշումների օգնությամբ, հաղթել էր դեռեւս պարտություն չկրած Մատ Զեգանին: Վերջինս խոստովանել է, որ այդ տարիների ընթացքում միշտ երազում էր հանդիպել հայազգի բռնցքամարտիկի հետ, որպեսզի վերականգներ արդարությունը:
Հարկ է նշել, որ Արթուր Գրիգորյանը արդեն մի քանի տարի է մարզում է ռուս ծանրքաշային բռնցքամարտիկ Դենիս Բոյցովին: «Ներկայումս ես մարզիչ եմ, ուստի պատասխանատու եմ իմ սանի համար: Ես չէի կարող ընմիջում տալ եւ դադարեցնել մարզումները»,-ասել է նա: