Բացել լրահոսը Փակել լրահոսը
88273535_230060171494885_2885699719143620608_n
A A
Հասարակություն

Կորոնավիրուսի 3-րդ դեպքը Վրաստանում

Վրաստանում կորոնավիրուսի երրորդ դեպքն է գրանցվել: Լուրը հայտնել է Հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն, հայտնում է Aliq Media-ն:

Վարակվածը Վրաստանի քաղաքացի է, ով Իրանից՝ Ադրբեջանով եկել է Վրաստան:

Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինա Տիկարաձեն միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ այս պահին կորոնավիրուսի կասկածանքով կարանտինային գոտում է գտնվում 170 մարդ:

Խորհրդի նիստին կրկին նշվել է, որ խուճապի պատճառ չկա, և  Վրաստանի կառավարությունը ակտիվ համագործակցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ և լիովին տիրապետում է իրավիճակին։