Այս անգամ ոչ-ոքի
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի «Բանանց» թիմը երկրորդ ստուգողական հանդիպումն է անցկացրել Անթալիայում, եւ ոչ-ոքի` 0:0 խաղացել խորվաթական «Ռիեկայի» հետ: Թիմի գլխավոր մարզիչ Ստեւիցա Կուզմանոսկին հանդիպմանը ընդգրկել 19 ֆուտբոլիստ: Հիշեցնենք, որ առաջին ստուգողականում «Բանանցը» խոշոր հաշվով (5:1) հաղթել էր ռումինական «Ֆարուլին»:
Ըստ թիմի կայքէջի, թիմի մարզչական շտաբը հրաժարվել է ուկրաինացի խաղացող Յարեմա Կավացիվի ծառայություններից, որը փորձաշրջան էր անցնում: «Բանանցում» այժմ մարզվում են երեք նոր լեգեոնականներ` բրազիլացի կիսապաշտպան Դուբալան, սերբ պաշտպան Լովչիչը եւ բուլղարացի հարձակվող Վենդեւը:
Ի դեպ, խաղին նախորդող երկու օրերին հորդ անձրեւի եւ ուժեղ քամու պատճառով «Բանանցին» չէր հաջողվել մարզվել: Մյուս ստուգողական հանդիպումը մեր թիմը կանցկացնի փետրվարի 13-ին, բելոռուսական «Մինսկի» հետ: