Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ռոման Թովմասյան
A A
Հասարակություն

«Ես զոհված Ռաֆիկ Թովմասյանի որդին եմ, նա հերոսաբար կռվել է 9-ը ժամ»․ պատմում է Սումգայիթի ջարդերից փրկված հայը (տեսանյութ)

«Ես զոհված Ռաֆիկ Թովմասյանի որդին եմ։ Նա հերոսաբար կռվել է 9-ը ժամ»,- «Ա1+»-ի հետ զրուցյում ասաց Բյուրեղավանի բնակիչ Ռոման Թովմասյանը, որն իր ընտանիքի հետ եկել էր Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Սումգայիթի զոհերի հիշատակին։

Թովմասյանն ասաց, որ ինքն այդ դեպքերի ժամանակ 5 տարեկան է եղել, երբ ադրբեջանցիները ներխուժել են իրենց բնակարան, և հայրը իրեն և քույրերին թաքցրել է մեկ այլ սենյակում, որից հետո պայքարել է ադրբեջանական հրոսակների դեմ։

«Վերջին անգամ, որ հայրս մտավ սենյակ, ես մտածեցի, որ ինքը զոհվելու է։ Ասեցի․ «հայրի՛կ, մի՛ գնա», ինքն ասեց՝ «ինչո՞ւ», ասեցի «քեզ կարող են սպանել», հայրս ասաց՝ «չէ, ես եմ սպանելու իրենց»»,- պատմում է Թովմասյանը։

Վերջինս ասաց, որ տանը սկսված կռվի ընթացքում ադրբեջանցիները սանդուղքով փորձել են պատշգամբից ներս մտնել սենյակ, և հայրը նկատել է նրանցից մեկի ձեռքը։ «Կացինով հարվածում է և մնում է թուրքի ձեռքի ժամացույցը։ Մինչև հիմա մենք պահում ենք հիշատակ․․․ Ձեռքը կտրվում է, ժամի հետ մնում է»,- շարունակեց նա։

Հետագայում Խորհրդային զորքերը մտնում են Թովմասյանների տուն և նրանց տեղափոխում անվտանգ վայր, որոշ ժամանակ հետո ընտանիքը տեղափոխվում է Հայաստան։    

Մանրամասները՝ տեսանյութում