Բացել լրահոսը Փակել լրահոսը
994390_209965679185671_619381991_n
A A
Հասարակություն

Նախարարությունը՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի աշխատակիցների՝ աշխատանքից կոլեկտիվ ազատման մասին

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակիցներն այսօր հայտարարել են, որ աշխատանքից ազատման կոլեկտիվ դիմում են ներկայացնում՝ թողնելով ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունը ՀՀ առողջապահության նախարարության վրա:

Այս առթիվ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց․

«Ես չգիտեմ՝ իրենց դիմումները արդեն գրված են, թե ոչ։ Իրենք ունեն տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար, ընդհանուր կքննարկվի, կհասկանանք»։

Դիտարկմանը, որ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնը քննարկում էր կազմակերպել, որին նախարարությունից չմասնակցեցին, Ալինա Նիկողոսյանը պատասխանեց, որ իրենք այդ օրը կարևոր միջոցառում ունեին։

Հիշեցնենք, որ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի աշխատակիցները նաեւ բողոքի ակցիաներ են իրականացրել՝ դժգոհելով կենտրոնը «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի հետ միավորելու որոշումից։

Հիշեցնենք նաեւ, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով՝ ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը 2020 թ. փետրվարի 25-ից ազատվել է աշխատանքից:

Նախարարի մեկ այլ հրամանով կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Բերբերյանը: