Բացել լրահոսը Փակել լրահոսը

Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը

A A

Մահացել է հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ՀՃՈւՀ) երևանյան գրասենյակի նախագահ Սամվել Կարապետյանը:

Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է գրող-հրապարակախող, պատմաբան Վահե Լոռենցը։

«Խոսքեր չեմ գտնում ասելու․․․ Եղբայր, Ընկեր, Հայ․․․ Մա՛րդ․․․
Դառը, շատ դառը կորուստ․․․ գիտության համար, ազգի՛ համար, մարդկությա՛ն համար․․․
Ճանաչածս ամենալուսավոր, ամենաազնիվ, ամենաանաչառ մարդկանցից մեկը․․․»,- գրել է նա։

Սամվել Կարապետյանը 59 տարեկան էր։