Բացել լրահոսը Փակել լրահոսը

ԱԳՆ-ն ՀՀ քաղաքացիներին կոչ է անում խուսափել մի շարք երկրներ այցելելուց

A A

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ կապված  նոր տիպի կորոնավիրուսի վարակի վերաբերյալ․

«Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման ներկա իրավիճակը՝ հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Իրանի Իսլամական Հանրապետություն, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Ճապոնիա, Հարավային Կորեայի Հանրապետություն և Իտալիայի Հանրապետություն (առավելապես՝ հյուսիսային շրջաններ) այցելություններից, բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի:

Այնուամենայնիվ՝ այնտեղ գտնվելու կամ այցելելու պարագայում հորդորում ենք հետևել ՀՀ առողջապահության նախարարության կամ տվյալ երկրի համապատասխան իշխանությունների ցուցումներին և խորհուրդներին, անհրաժեշտության դեպքում՝ կապ հաստատել ՀՀ դեսպանությունների հետ»։