Դատախազությունը ոչ թե պետական շահ է պաշտպանում, այլ ընկերության շահերը․ Դավիթ Սանասարյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՊետական վերահսկողական ծառայության` լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանը դատական նիստի ժամանակ, անդրադառնալով դատախազի ներկայացրած դիալիզատորներ ձեռք բերելու ընթացակարգերին, հայտարարեց, որ տպավորություն է, որ դատախազությունը ոչ թե պետական շահ է պաշտպանում, այլ «Ֆրեզեն» ընկերության շահերը։
«Իրականում գնումների մասին օրենքը հստակ ասում է՝ չպետք է այնպիսի չափորոշիչներ ներկայացնել, որը թույլ չի տա իրականացնել օրենքի պահանջները: Կոնկրետ այս պարագայում պետությունը տարիներ շարունակ տվել է մենաշնորհ, որի արդյունքում կազմակերպությունը պայմանավորվել է պետության հետ, ինչն իրավական չէ: Եվ առանց գնումների մասին պահանջները կատարելու այնպիսի պայմաններ է եղել նշված, որ այլ կազմակերպություններ չէին կարող մասնակցել գնումների գործընթացին: Իմ մոտ տպավորություն է, որ դատախազը «Ֆրեզեն»ընկերության ներկայացուցիչն է»:
Դավիթ Սանասարյանն ասաց, որ ՊՎԾ ուսումնասիրություն է արել, և հայտնաբերել է, որ բժշկական կազմակերպությունները, տարիներ շարունակ խախտելով գնումների մասին օրենքի պահանջը, մի կազմակերպության համար ստեղծել են բարենպաստ պայմաններ:
«Իսկ ինչ վերաբերում է դատախազի այն խոսքին, որ պետք է ՊՎԾ-ն ուսումնասիրություն աներ, դա ՊՎԾ-ի ֆունկցիան չէր»: