Բացել լրահոսը Փակել լրահոսը
timthumb (1)
A A
Պաշտոնական

«Ոգեշնչման աղբյուր է հանդիսացել»․ «Այո» տարբերանշանի ստեղծողները հայտարարություն են տարածել

«Գարուն» մարքեթինգային կազմակերպությունը հայտարարություն է տարածել Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո» քարոզչական կողմի տարբերանշանի հետ կապված։

«Հարգելի հայրենակիցներ, ստորև պարզաբանում եմ ստեղծված իրավիճակը։ Հանդիսանալով մարքեթինգային կազմակերպություն, և ծանոթ լինելով հեղինակային իրավունքի խախտման մասին օրենքներին, ինչպես նաև տիրապետելով դիզայնի, առաջխաղացման և գովազդի բոլոր մանրամասներին, պաշտոնապես հայտարարում ենք, որ մենք, իհարկե, տեղյակ ենք եղել պաստառի գոյությանը։ Պարզաբանում ենք, որ 1991 թվականի "Երեկոյան Երևան" թերթում տեղ գտած նկարազարդման/poster գաղափարը հանդիսացել է ոգեշնչման աղբյուր։

Այն իր մեջ ամփոփում է շղթաներից ազատման կոչի, և, իհարկե, "Այո՛"-ի ոգին։ "Գարուն" - ը տեղին է համարել օգտագործել պաստառի տառատեսակը, և մշակելով այն, վերածել է "Այո՛" արշավի լոգոտիպի։

Նշեմ, որ ՀՀ օրենսդրությունը հստակ տարբերակում է պաստառի և լոգոտիպի սահմանումը, ինչպես նաև հեղինակային իրավունքի խախտման կարգը։ "Գարուն" - ը որևէ մեկի հեղինակային իրավունքը չի՛ խախտել։

Հարգելով Նորայր Ենգիբարյանի, Ցոլակ Կանթեղ Ղարիբյանի, Ստեփան Նորոյանի աշխատանքը՝ մենք միանում ենք "Այո՛" շտաբի որոշմանը։ "Գարուն" գործակալության ստեղծած և մշակած լոգոտիպը կշարունակի մնալ "Այո՛" արշավի խորհրդանիշը, և մեր գաղափարը կծառայի իր նպատակին։

Շնորհակալ ենք բոլորին՝ արտահայտած հետաքրքրության, կարծիքների և սատարման համար»,- ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ տարբերանշանի հետ կապված աղմուկ բարձրացավ։ Տարբերանշանի ի հայտ գալուց հետո սոցցանցերում հայտնվեց 1991թ–ին «Երեկոյան Երևան» թերթում տպագրված մի նկար, որում «Այո»-ն նույնն էր, ինչ ներկայիս տարբերանշանը։