Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled
A A
Հասարակություն

Իրանում կորոնավիրուսով վարակված 39 մարդ ապաքինվել է

Իրանում կորոնավիրուսի նոր տեսակով վարակվելուց հետո, ընդհանուր առմամբ, երեսունինը մարդ է ապաքինվել, հաղորդում է  РИА Новости-ն հղում անելով իրանական Fars գործակալությանը։ 

Առողջացման դեպքեր են գրանցվել երկրի տարբեր շրջաններում, այդ թվում ՝ Կումայում, Գիլանում, Սպահանում, Ալբորզայում, Գոլեսթանում, Մարկազիում, Հորմոզղանում եւ Քերմանշախում: Ղոմ նահանգում Բուժվածների ամենամեծ թիվը 30-ն է ։

Իրանի փոխնախագահ Էսհաք Ջահանգիրին Twitter-ում շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր պայքարում են երկրում կորոնավիրուսի տարածման դեմ: Նա նաեւ նշել է, որ այս պահին կորոնավիրուսը Իրանում առաջնահերթ խնդիր է դարձել:

Նախօրեին Իրանի նախագահը հայտնել էր, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն այս պահին հուսադրող է, քանի որ դրա զսպման դրական միտումներ են նկատվում: Նա նաեւ հավելել է, որ այս պահին երկրի որեւէ շրջանում կամ քաղաքում կարանտինի ներդրման մասին խոսք չկա:

Երկրում վիրուսից մահացության դեպքերը վերջին տվյալների համաձայն 19-ն են, վարակակիր է հանդիսանում 139 մարդ:

РИА Новости-ի փոխանցմամբ՝ հիվանդացության առաջին դեպքն է գրանցվել Ֆինլանդիայում: COVID-19 վիրուսը հայտնաբերվել է Միլանից վերադարձած կնոջ մոտ:

Բացի այդ, կորոնավիրուսով վարակման առաջին երկու դեպքերն են արձանագրվել Պակիստանում:

Հաղորդվում է, որ Իտալիայում վարակակիրների թիվը հասել է 400-ի, Հարավային Կորեայում՝ 1146-ի, Չինաստանում գերազանցել է 80 000-ը: