Բացել լրահոսը Փակել լրահոսը
Պերմյակով
A A
Քաղաքականություն

Պերմյակովը գտնվում է ուղղիչ գաղութում՝ հատուկ պահման ռեժիմում. ՌԴ-ից պատասխանել են․ armtimes.com

Գյումրեցի Ավետիսյանների ընտանքի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Վալերի Պերմյակովը պատիժը կրում է ՌԴ Յամալո-Նենեցկի ինքնավար մարզի թիվ 8 ուղղիչ գաղութում՝ հատուկ պահման ռեժիմում։

ՀԺ-ի հարցման հիման վրա ՀՀ արդարադատության նախարարությանը այս մասին տեղեկացրել են ՌԴ արդարադատության նախարարությունից։ Հիշեցնենք, որ 2016-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռի կատարումն ապահովելու գործընթացի շրջանակներում Պերմյակովը փոխանցվեց ՌԴ-ին։ Ռուսաստանը ստանձնեց պարտավորություն՝ հայկական կողմի ներկայացուցիչների համապատասխան հարցումների դեպքում Վ. Պերմյակովի պատժի կատարման վերաբերյալ հետագայում տեղեկատվություն տրամադրելու մասին: Մինչ այժմ հայտնի չէր որեւէ տեղեկություն, թե ՌԴ-ում նա որտեղ է պահվում: 

2019 թվականի նոյեմբերի 7-ին մենք ՀՀ արդարադատության նախարարին ուղղված հարցմամբ խնդրել էինք այս պայմանավորվածության շրջանակներում ճշտել եւ տեղեկացնել, թե ներկայումս որտե՞ղ է գտնվում Պերմյակովը, ի՞նչ տիպի ռեժիմով է կրում պատիժը, ինչպե՞ս է նրա առողջական վիճակը: